Հասարակություն 

Ելիզավետա թագուհին առնետի պատճառով հեռացել է պալատից

Բուքինգեմյան պալատում «հատուկ օպերացիա» են սկսել այն բանից հետո, երբ խոհանոցում առնետ են նկատել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Պարբերականի տեղեկություններով, Ելիզավետա թագուհին, իմանալով առնետի մասին, լքել է պալատը, իսկ նրա ենթակաները խստացրել են պայքարը կրծողների դեմ:

Նշվում է, որ առնետներն ու մկները տարածված խնդիր են Մեծ Բրիտանիայում, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հին տներում:

Նույն շարքից