Քաղաքական 

Ես չեմ կարող հաստատել, որ Ռուսաստանը հեռացնում է իր զորքերը.

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթ է ունեցել Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների նիստից առաջ և հայտարարել, որ հրաժարվում է ընդունել Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հեռանալու փաստը, գրում է Russia Today-ը:

 

«Ես չեմ կարող հաստատել, որ Ռուսաստանը հեռացնում է իր զորքերը։ Ռազմական ուժի ներկայությունը ոչ մի կերպ դրական չի ազդում իրավիճակի լարվածության նվազմանը, որ մենք բոլորս ցանկանում ենք տեսնել»,- ասել է Ռասմուսենը:

 

Նա նաև կոչ է արել Ռուսաստանին Ուկրաինայի հետ երկխոսություն սկսել և հեռացնել զորքերը: Պաշտոնյան հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են այսօր դիտարկել Ղրիմում ռուսական զինված ուժերի զսպման միջոցները, քանի որ Մոսկվայի ներկայիս գործողությունները թերակղզում «արմատապես փոխում են Եվրոպայում անվտանգության համակարգը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների մոտ անկայունություն են ստեղծում»:

 

«Պաշտպանությունը սկսվում է զսպելուց: Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք աշխարհին ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված սպառնալիքները երբեք հաջողություն չեն ունենա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ նա նաև հավելել է, որ չի բացառվում Բալթյան երկրներում հավելյալ զորքերի տեղակայումը՝ կապված Ուկրաինայի և Ղրիմի շուրջ իրավիճակի հետ:

Նույն շարքից