Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովն, աշխատանքները դեռ նոր սկսած, 20 րոպե ընդմիջման գնաց

analitik.am

Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանում փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ Իմ քայլի պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ օրենքի հետ կապված կան մի շարք ընթացակարգային խնդիրներ:

Նա մասնավորապես նշեց, որ երկրորդ ընթերցմանն ընդառաջ երկու խմբակցություններն առաջարկությունները ներակայացրել են բավականին ուշ՝ հանձնաժողովի նիստից օր և ժամեր առաջ, ինչի արդյունքում կառավարության ներկայացուցիչը միայն տեղում է կարողացել ծանոթանալ դրանց: Կարապետյանի խոսքերով, քննարկման արդյունքում նախագծում փոփոխություններ են եղել, որոնց պատգամավորները տեղյակ չեն եղել: Կառավարության անդամն ասել է, որ դրանք արդեն ետ են կանչվել, սակայն այդ փոփոխությունները դեռ նախագծում կան: Դրա համար իշխանական պատգամավորն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և շարունակել աշխատանքը:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Նույն շարքից