Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը պարտվեց Ստամբուլում

analitik.am

Էրդողանը պարտվեց Ստամբուլում:

Ստամբուլում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ... Թուրքիայի ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ավարտել է քվեաթերթիկների 99,37 տոկոսի հաշվարկը, որի համաձայն Թուրքիայի տնտեսական և մշակութային մայրաքաղաքում հաղթանակ են տարել Էրդողանին ատելի քեմալականները՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը և նրան սատարող "Իյի"կուսակցությունը, որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 54,03 տոկոսը,իսկ Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում" կուսակցության և նրան սատարող "Ազգայնական շարժում" կուսակցության ներկայացուցիչ,Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ստացել է 45,09 տոկոս ձայն...

Ստամբուլի քաղաքպետի համար ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերը ստացել են ընդամենը 0,88 տոկոս ձայն...

Սա շատ "ցավոտ" պարտություն է Էրդողանի համար...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից