Հայաստան Քաղաքականություն 

Չի կարելի, էտ ա...

analitik.am

Վարման կարգով էլ չի կարելի, օրենքը թույլ չի տալիս: Ընդմիջումից հետո վարման կարգով այս հարցի շուրջ չի կարելի խոսել: Էտ ա: Խորհրդարանում Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտնել էր, որ օրենքի մասով որոշակի ընթացակարգային խնդիրներ կան՝ առաջարկելով դեմ քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին և շարունակել աշխատանքները:

Դրանից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում էր պահանջել:

Ընդմիջումից հետո օրենքի նախագծի երկրորդ ընթեցրման քվեարկության արդյունքում ԱԺ-ն մերժեց այն: Նախագծին կողմ քվեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 65, ձեռնպահ՝ 3:

Նույն շարքից