Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայում նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն 2013թ. ընթացքում՝ բանտում գտնվելու ժամանակ, աշխատել է 16.300 դոլար, ինչի մասին ասվում է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Ինչպես նշում է Газета-ն, թեև անցած տարի Տիմոշենկոն եղել է բանտում, այնուհանդերձ շարունակել է զբաղեցնել «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ ամսական ստանալով 1.300 դոլար։
Իր եկամուտների մասին հաշվետվության մեջ Տիմոշենկոն որևէ տեղեկություն չի ներկայացրել ունեցած բանկային հաշիվների, մեքենաների, եկամուտի, անշարժ գույքի վերաբերյալ՝ նշելով միայն, որ ունի 59.4 քմ մակերեսով բնակարան։