Քաղաքական 

Ժիրինովսկին` Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին

«Մենք կճանաչենք յուրաքանչյուր տարածք, որտեղ ժողովուրդը կքվեարկի նոր պետություն ստեղծելու կամ Ռուսաստանին միանալու օգտին: Եթե Ղարաբաղը ցանկանա միանա Ռուսաստանին, կընդունենք: Մերձդնեստրը նույնպես կընդունենք: Նրանց` դաշնակից հանրապետությունների կազմում գտնվելն անօրինական է, քանի որ ԽՍՀՄ կազմից ինքնավար հանրապետության դուրս գալու կարգի համաձայն այդ ինքնավար հանրապետությունները կարող էին մնալ, եթե չցանկանային դուրս գալ այն երկրների հետ մեկտեղ, որոնք կողմ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն»,-հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նույն շարքից