Քաղաքականություն 

Փաշինյանենք պետք է հասկանան իրավիճակը, ոչ թե խոսեն փախլավայից ու դիետիկ բուլկուց. Շարմազանով

analitik.am

Քաղաքի կենտրոնում, որտեղ կան միտինգային տրամադրություններ, որոշակի լարվածություն կա, իսկ Ռուսթավելիի պողոտայից այն կողմ այդ լարվածությունը չի նկատվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

«Այդ ռուս-վրացական լարվածությունը չի բխում Հայաստանի շահերից: Մենք շատ մտահոգված ենք: Ռուսաստանը մեր դաշնակից, եղբայր երկիրն է: Վրաստանը մեր հարևանն է ու եղբայր երկիրը: Մեր հարաբերությունները Ռուսաստանի և Վրաստանի հետ ունեն դարավոր անցյալ: Մենք չենք կարող այդ լարվածությունից որևէ դիվիդենտ շահել: Էլ չեմ ասում, որ մենք կարող ենք տնտեսական ու այլ առումներով տանուլ տալ:

Եթե նկատի ունենանք նաև այն, որ լարվել են հարաբերություններն՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ մեր և հյուսիսային և հարավային դարպասները լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եթե բացասական զարգացումներ լինեն, այստեղ շահողներ հաստատ չեն լինելու»,-ասաց Շարմազանովը:

Շարմազանովը չբացառեց, որ իրավիճակը նաև սրվում է դրսից՝ Միխեիլ Սաակաշվիլիի ջանքերով. «Աստված տա Վրաստանում ամեն ինչ նորմալանա, Աստված տա ավելի չսրվեն իրանա-ամերիկյան հարաբերությունները: Մեր իշխանություններին ես չեմ նախանձում, մենք շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք: Մնում է, որ նրանք դա հասկանան, ոչ թե խոսեն խորովածից, փախլավայից, դիետիկ բուլկուց»:

Նույն շարքից