Հայաստան Քաղաքականություն 

Այնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ-ում կրքերը թեժ են

analitik.am

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին, ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել էր քաղավիացիայի պետ, իր խոսքերով, սիրուն աղջկան: Դա դուր չի եկել Իմ քայլի պատգամավորներին:

ԼՀԿ-ական Անի Սամսոնյանի խոսքերով, պետք չէ կենտրոնանալ «սիրուն աղջիկ» ձևակերպման վրա, քանի որ դա ընդամենը հաճոյախոսություն է:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, դիմելով Սամսոնյանին, ասաց, որ վերջինիս ԱԺ ամբիոնի մոտ հրավիրելիս երբեք չի դիմում «սիրուն աղջիկով»՝ հավելելով, որ դա ԼՀԿ-ականի միակ արժանիքը չէ. «Քաղաքավիացիայի պետի միակ արժանիքը գեղեցիկ լինելը չէ»:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս անմասն չմնաց բանավեճին՝ հայտարարելով, որ տղամարդու կողմից գեղեցիկ աղջկան ուղղված գովեստն այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը:

Ավելի ուշ թեմայի մասին հատուկ ելույթ ունեցավ նաև Ալեն Սիմոնյանը, ով իր տարակուսանքը հայտնեց, թե ինչու է Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչը՝ Անի Սամսոնյանն, իրեն այդպես պահում՝ ընդհատում է ելույթ ունեցողներին. «Երբ Դուք խոսում եք, Իմ քայլից որևիցե մեկը չի ընդհատում: Մեր խոսքը վերաբերում է ոճաբանությանը: Էս ի՞նչ խոսելաձև է, ծաղրում եք, հեգնում: Այնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա: Էտ ի՞նչ ձև է: Պետրոսյան Գևորգը գալիս այստեղ կանգնում է ու ասում, որ ավելի լավ ա տղեն տղուն…էս ի՞նչ խոսելու բան են»:

Երբ Պետրոսյանը փորձեց արձագանքել տեղից, Սիմոնյանը հորդորեց վերջինիս մնալ պատգմավորին վայել չափի մեջ. «Ժամանակին վեր եք կենում ու փորձի մասին խոսում: Ի՞նչ փորձի մասին է խոսքը, հոկտեմբերի 2 կազմակերպելո՞ւ: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ, թող որևէ մեկը չկասկածի: Մենք որևիցե մեկից չենք վախեցել նաև երբ իշխանություն չենք եղել»:

Նույն շարքից