Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը քաղաքական սամազվանեց է, իսկ Փաշինյանը կարող է մի օր արթնանալ ու ասել, որ ինքը Տիգրան Մեծն է. Շարմազանով

analitik.am

Երբ ՍԴ դատավորը վեր է կենում ու իրեն ինքնահռչակում ՍԴ նախագահ դա քաղաքական սամազվանեցություն է: Այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Վահե Գրիգորյանի մասին և տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարելի է Հայաստանը համարել ժողվորդավարության բաստիոն:

Շարմազանովի խոսքերով, եթե Գրիգորյանն իշխանության լուռ համաձայնությամբ նման բան է ասում, ինքը չի զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանը մի օր արթնանա ու սուրճը խմելուց հետո որոշի, որ ինքն արդեն արքայից արքա Տիգրան Մեծն է. «Ամեն ինչին չափ ու սահման պետք է լինի»:

Խոսելով անվտանգության մասին՝ ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց, որ հատկապես այստեղ Հայաստանի գործերը փայլուն չեն:

Շարմազանովը հատուկ խոսեց ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի ջանքերով զրկվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից. «Յուրի Խաչատուրովը մի գեներալ է, ով Արցախի դիրքերի ամեն մի մետրը գիտի, ում համար Արցախի խնդիրը ոչ միայն ուղեղի, այլ նաև սրտի խնդիր է: Ինչպե՞ս կարող է տարբերություն չլինել, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Եթե տարբերություն չկա, ինչու էին Փաշինյանն ու ԱԳ նախարարը հայտարարում, որ ամեն ինչ անելու են գլխավոր քարտուղարի պաշտոնը պահելու համար»:

Նույն շարքից