Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կարճ ասած, Բակո Սահակյանն ասաց՝ Նիկոլ ջան, դու սուտ ես խոսում. Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԼՂ բանակցային գործընթացների մասին ինքն է առաջինը տեղեկացրել Արցախի իշխանություններին. «Բակո Սահակյանն անմիջապես ասաց, որ ՀՀ իշխանություններին միշտ էլ տեղեկացրել են: Կարճ ասած, Բակո Սահակյանն ասաց՝ Նիկոլ ջան, դու սուտ ես խոսում: Լավ, եթե տեղյակ չեն եղել, ՄԽ համանախագահները, որ գնում են Արցախ, ի՞նչ են քննարկում, եղանակի տեսությո՞ւնը»:

Շարմազանովը կարծիք հայտնեց նաև, որ Փաշինյանը ձախողվեց Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ. «Երբ նա եկավ, ասաց, որ նոր հայեցակարգ ունի ԼՂ հարցում: Այդ հայեցակարգը Պետերբուրգի, Ժնևի, Վիեննայի համաձայնությունները պատմության գիրկն ուղարկելն էր: Վաշինգտոնյան հայտարարության մեջ մենք որևէ հղում Պետերբուրգին, Ժնևին և Վիեննային չենք տեսել: Սա հայկական դիվանագիտության և անձամբ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական պարտությունն է: Էլ չեմ ասում, որ ընդհանրապես բանի տեղ չեն դնում Նիկոլ Փաշինյանի պահանջը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»:

Շարմազանովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն այս մասով ոչ թե դեղին քարտ էր Փաշինյանին, այլ միանգամից երկու կարմիր քարտ. «Եթե այդքան դուխով է, հետևողական է, մեզանից հայրենասեր է, ինչո՞ւ հիմա չի խոսում այդ մասին: Դրա համար Նիկոլ Փաշինյանի նաև այս 6-ամսյա քաղաքականությունը ոչ թե փայլուն է, այլ փայլուն ստերի ու փայլուն մանիպուլյացիաների քաղաքականություն է»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից