Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը թող գնա ինքն իրեն պատժի. Էդուարդ Շարմազանով

Ներդրումներն ո՞ւր են, կախարդական փայտիկն ո՞ւր է: Դուք նման ցինիկ հայտարարությունը տեսե՞լ եք: Կանգնում ու ասում է, որ փայլուն են աշխատում: Այ ընկեր ջան, թող հասարակությունը քո գնահատականը տա: Քո տված խոստումները նայեմ, քո ցույց տված արդյունքները նայեմ: Եթե դա է փայլունը, ուրեմն ողբամ մեր բոլորի վիճակը: Ես կարծում եմ, որ հայտնի կենդանու համառությունն ամեն տեղ չէ, որ օգուտ է բերում, մանավադ՝ քաղաքականության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, անվտանգության ոլորտում, տնտեսության մեջ. «Անվտանգության ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրները, որն ինքն է բարձրաձայնել: Ասում է՝ դավադիր: Հետո պարզվեց, որ խոսում է ինչ-որ պաշտոնյայի օգնականի մասին, ով Ֆեյսբուքում գրառում է արել իր դեմ: Սա մանկապարտե՞զ է: Կռուտիտներ են»:

«Օտարերկրյա գործակալների մասին խոսում է, ասում է, որ կա օտարերկրյա գոծակալ, որ նաև ազդեցության գործակալ է կոչվում, ով նաև այլ պետությունների հետ է կապում Հայաստանի ներքին գործընթացները: Երբ նա ընդդիմության լիդերներից մեկն էր, հրապարակում մի քանի անգամ հղում է արել օտարերկրյա պետությունների պաշտոնյաների հայտարարություններին: Շարմազանովը երբեք չի արել դա, Նիկոլ Փաշինյանն է արել: Մենք սխալ ուղղությամբ ենք գնում: Մեր իշխանությունը չի գիտակցում ոչ աշխարհքաղաքական լարվածությունը, ոչ արտաքին գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը, ոչ վտանգները, որ կան: Ասում է, որ բռնության դիմողին այս կանի, այն կանի: Այս 1,5 տարվա մեջ բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմակիցներից, ո՞վ է բռնության կոչ արել: Բակո Սահակյանի գլուխ էին ջարդում, Հրանտ Մարգարյանի վրա էին հարձակվում, Շարմզանովին էին մերժում, աշխարհի քֆուրներն էին գրում, ասֆալտին էիր պառկեցնում քո քաղաքական ընդդիմախոսներին: Եթե այդքան օրինապահ վարչապետ ես, գնա ինքդ քեզ պատժիր: Դու ես ասել: Դատարաններն արգելափակելու կոչ ես չեմ արել, պարոն վարչապետ, դու ես արել»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Շարմազանովի խոսքերով, Փաշինյանը շատ լավ սերտել է նացիստական Գերմանիայի դասերը. «Գեբելսն ասում էր՝ եթե ուզում ես քո ստին հավատան, ավելի մեծ սուտ հորինիր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից