Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունենում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկ անելու պահանջով։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում հավաքվածներին ցրելու համար։
Հավաքվածները Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության աջակիցներն են։ Այդ կուսակցությունը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում մինչև վերջ հավասար է եղել իշխող կուսակցությանը և պարտվել է փոքր տարբերությամբ։
Անկարայի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը։
Ընդդիմության թեկնածուն մայրաքաղաքում եղել է ԺՀԿ-ից Մուսթաֆա Սարըգյուլը, ով էլ քվեաթերթիկները վերահաշվելու պահանջ է ներկայացրել։