Քաղաքականություն 

Ով Նիկոլ Փաշինյանի մոտ չի կզում, կոշիկները չի պաչում, գոյություն պետք է չունենա, բարև ձեզ. Շարմազանով

analitik.am

Իմ ամենամեծ մտահոգությունն անվտանգային միջավայրն է, այն քաոսային ու թշնամական մթնոլորտը, որն այս իշխանությունը Հայաստանում ձևավորել է: Ով Նիկոլ Փաշինյանի մոտ չի կզում, կոշիկները չի պաչում, գոյություն պետք է չունենա, բարև ձեզ: Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Լավ աշխատանքով ապացուցեք, որ դուք ավելի լավն եք, արդյունքներով ապացուցեք դա: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ասում է՝ նախկին ռեժիմը…նախկին ռեժիմի ժամանակ չես դարձել պատգամավո՞ր: Բա որ բռնատիրական երկիր էր, ո՞նց քայլելով դարձար վարչապետ: Բռնատիրական երկրում մի մետր քայլեիր, վզիցդ կբռնեին, կտանեին պատմության գիրկը: Հյուսիսային Կորեային նայիր: ՄԱԿ-ում հայտարարում է, որ Հայաստանն ավտորիտար էր: Եթե ավտորիտար էր, ինչպե՞ս դարձար վարչապետ: Ամեն ինչ սահման ունի: Հիմա էլ է ՀՀԿ-ն մեղավո՞ր, որ ժողովուրդը վատ է ապրում: Սառնարանը բացում են, բացի թոռոմած դուխով գլխարկից, բան չի գտնում ժողովուրդը»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է ՀՀ ՍԴ նախագահին, Շարմազանովն ասաց, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, իսկ եթե Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ է, ուրեմն Փաշինյանն էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է:

Նույն շարքից