Հայաստանում կարծիքներ են հնչում, որ կապված ռուս-վրացական հարաբերությունների լարվածության հետ, Հայաստանը կարող է օգտվել առիթից և ավելացնել ռուսական չվերթների թիվը: Սակայն, դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է ձեռքները ծալած չնստեն ու քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում առիթից կարող են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթները դադարեցվելու են:
Վերոնշյալ կարծիքներից մեկի հեղինակն էլ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, ով Քաղավիաիցայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի մասին խոսելիս, օգտագործել է սիրուն աղջիկ ձևակերպումը:
Սա դուր չի եկել Իմ քայլի պատգամավորներին: Թեմայի շուրջ այսօր բուռն բանավեճ ծավալվեց խորհրդարանում՝ մի կողմից Իմքայլական պատգամավորների, մյուս կողմից ԼՀԿ-ական Անի Սամսոնյանի և ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի միջև, ում խոսքերով առհասարակ տղամարդու կողմից գեղեցիկ կնոջը գովեստի խոսքեր ասելը պակաս վտանգավոր է, քոն՝ տղամարդու կողմից գեղեցիկ տղամարդուն գովեստի խոսքեր ասել:
Ի վերջո կողմերը համաձայն են, որ պետք է Հայաստան օգտվի իրավիճակից, սակայն խնդիրը ոճաբանությունն է՝ իմքայլականներին դուր չի եկել կլասիկ պատգամավոր Մարուքյանի խոսելաձևը:
1 1 - 2Shares