Ուկրաինական ազգայնական «Աջ հատված» շարժումը հայտարարել է հետագայում եւս զինվելու մտադրության մասին, եթե սահմանին ու մայրաքաղաքում իրավիճակը չփոխվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կիեւի մարզում «Աջ հատվածի» ղեկավար Իգոր Մազուրը:
«Եթե պատերազմն, այնուամենայնիվ, գա Ուկրաինա, մեք կլինենք առաջին գծի խրամատներում՝ պաշտպանելով մեր պետությունը: Ու մեծ քանակությամբ թշնամիներ գիտեն դա»,-հայտարարել է Մազուրը, փոխանցում է ՈւՆՆ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական խորհրդարանը պարտավորեցրել էր ՆԳՆ-ին ու ՈւԱԽ-ին ապազինել «Աջ հատվածը» ու մյուս ապօրինի զինված խմբավորումները: