Միջազգային Քաղաքականություն 

Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

analitik.am

Իրանը բանակցություններ չի վարելու, եթե իր նկատմամբ պատժամիջոցները մնան ուժի մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Հեսամոդդին Աշնան:

«ԱՄՆ-ի հայտարարությունները՝ կապված բանակցությունների հետ, սպառնալիքների և պատժամիջոցների պահպանման պարագայում, անընդունելի են»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Աշնան նաև նշել է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն չի էլ կարող ընդունելի համար պատժամիջոցների քաղաքականությունը:

Հունիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իրանի հետ նոր միջուկային գործարքի հնարավորությունը՝ ցանկացած դեպքում բացառելով Իրանում միջուկային զենքի հայտնվելը:

Նույն շարքից