Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Այս քաղաքում հարգելու են հայերին. Ստամբուլի նորընտիր քաղաքապետ

analitik.am

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմության թեկնածու Էքրամ Իմամօղլուն: Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո նա ստացել է ձայների 54 տոկոսը՝ առաջ անցնելով նախագահ Էրդողանի թիմակից Բինալի Յըլդըրըմից:

«Այս քաղաքում մենք ընդունելու ենք և հարգանքով ենք մոտենալու հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Մենք այս քաղաքում ժողովրդավարություն ու արդարություն ենք կառուցելու»,-ասել է նորընտիր քաղաքապետը:

Իմամօղլուն նաև նշել է, որ Ստամբուլում չպետք է լինի ազգային փոքրամասնություն երևույթը, բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն իրար:

Նույն շարքից