Բարի օր Հասարակություն 

Վերին Լարսում վրացական հատվածում կանգնեցրած ավտոբուսի հայ վարորդին հարցաքննում են

analitik.am

«Ավազառ բուս» ընկերությունը անհասանելի է. ընկերության վարորդին հարցաքննում են: Լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, երբ կլինի՝ պարզաբանում կտանք»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Արմինե Մուրադյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վրաց-ռուսական սահմանին հայկական ավտոբուսի հետ կապված միջադեպին:

Նա նաև նշեց, որ ընկերույթայն հետ չեն կարողացել կապ հաստատել:

Նշենք, որ այսօր առավոտյան «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերության ավտուբուսը Վերին Լարսի վրացական հատվածում կանգնեցրել էին`ենթադրելով, որ ավտոբուսի հայ վարորդի մոտ չթույլատրված իր կա, վարորդը հարցաքննվում է: Ավտոբուսում եղել է 48 ուղևոր:

Վրաստանում Հայստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»։

Հավելենք նաև, որ «Ավազառ բուս» ընկերության հեռախոսահամարներից և ոչ մեկը չէր պատասխանում մեր զանգերին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից