Քաղաքական 

Ուկրաինայում համաներում է հայտարարվել

Ուկրաինայի Գերագույն ռադան համաներման մասին օրենք է ընդունել, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը հայտարարել է, որ օրենքն առնչվում է 26 հազար կալանավորի, որոնք պատիժ են կրում ոչ ծանր հանցագործությունների համար՝ կապված քաղաքական և գործարար գործունեության հետ։

 

Արդյոք խոսքը բոլոր այդ մարդկանց ազատ արձակման մասին է, թե նրանցից ոմանց դեպքում միայն պատժաժամկետի կրճատում տեղի կունենա, հայտնի չէ։

 

Օրինագծի տեքստում ասվում է, որ համաներումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս են եղել, նաև՝ հղի կանանց, հաշմանդամների, թոշակառուների, պատերազմի մասնակիցների։
 

Նրանք, ովքեր այս խմբերի մեջ չեն մտնում, կարող են ազատ արձակվել, եթե կրել են պատժի որոշակի մասը։

 

Ուկրաինայում, համաձայն պատժի կրման պետական կառույցների տվյալների, մարտի սկզբին գրանցված է եղել 124 հազար կալանավոր։

Նույն շարքից