Հասարակություն 

Սահմանադրությունները քաղաքական իշխանություն ունեցողների առջև սահմաններ գծելու մասին են. Մելիքյան

analitik.am

Սահմանադրությունները քաղաքական իշխանություն ունեցողների առջև սահմաններ գծելու մասին են։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված հակաիրավական մտավարժանքները, որոնց քաղաքականապես կազմակերպված բնույթն այսօր արդեն կասկածից վեր է, մեր քաղաքացիական, քաղաքական և իրավական մշակույթում հատում են հիմնարար կարմիր գծեր։

Դա անհանդուրժելի է։

Այսօր ժամը 16։00-ից լինելու եմ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև՝ ի պաշտպանություն մեր պետության իրավական հիմքերի և սահմանադրական կարգի։ Այս կարմիր գծերը պետք է անձեռնմխելի մնան։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից