Քաղաքական 

ԱԺ աշխատանքային քննարկում՝ բազմակնության թեմայով

Ինչպես տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի գրասենյակը, ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա աշխատանքային առաջին քննարկումը՝ նվիրված «Հանրապետական» խմբակցության քարտուղար, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ընտրական օրենսգրքի համահեղինակ պարոն Հովհաննես Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմակնության մասին ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ:

 

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է բարելավելու մեր երկրում ստեղծված մտահոգիչ ժողովրդագրական իրավիճակը:

 

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության, և Սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության, հասարակական տարբեր կազմակերպությունների, «Հանդիպում» ամուսնական գործակալության ու շահագրգիռ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Նույն շարքից