Միջազգային Քաղաքականություն 

Ռուսներին Վրաստանում ֆիզիկական վտանգ է սպառնում. Պեսկով

analitik.am

Վրաստանում ռուսներին ֆիզիակական, այլ ոչ թե հիպոթետիկ վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ մեր լրագրողը բախվել է ծայրահեղականների ագրեսիայի հետ: Դուք գիտեք, որ անարդար ու ագրեսիվ վերաբերմունքի են արժանացել մեր խորհրդարանակնները»,-հայտարարել է Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում:

Երբ լրագրողը ճշտող հարց է տվել՝ արդյո՞ք սպառնալիքը հիպոթետիկ չէ, Պեսկովն ասել է. «Դուք հարցրեք ВГТРК-ի լրագրողներին, թե որքանով է հիպոթետիկ ատամներին հարված ստանալը: Սպառնալիքը հիպոթետիկ չէ, ֆիզիկական է»:

Պուտինի խոսնակը նշել է, որ չեն արգելում ՌԴ քաղաքացիներին մեկնել Վրաստան, ուղղակի զգուշացնում են առկա սպառնալիքի մասին:

Նույն շարքից