Քաղաքական 

Ղրիմի թաթարների մեջլիսը Ղրիմի իշխանությունների հետ համագործակցելու որոշում է կայացրել

Ղրիմի թաթարների մեջլիսը ՂԻՀ իշխանական մարմինների հետ համագործակցելու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը՝ Սիմֆերոպոլում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Այսօր կայացել է մեջլիսի երկրորդ նիստը, որի ընթացքում դիտարկվել է Ղրիմի իշխանությունների հետ հետագա համագործակցության հարցը: Նախորդ նիստի ժամանակ մեջլիսի անդամների կարծիքները բաժանվել էին, հաղորդում է «Ղրիմինֆորմը»:

 

«Այժմ որոշում ենք կայացրել համագործակցել Ղրիմի ներկայիս իշխանությունների հետ»,-ընդգծել է Չուբարովը:

Նույն շարքից