ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը եվ գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի եվ ռոտացիայի կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի n 300-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել hակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել՝
1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել 2015 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի N 300-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված