Հասարակություն 

Այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք մի խումբ անլվաների խոչընդոտել ՍԴ բնականոն աշխատանքը. Մալյան

analitik.am

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը, որը արդեն մի քանի օր է մի խումբ անլվաներ, փորձելով ներկայանալ որպես ժողովուրդ, ցանկանում են խափանել: Մենք հավաքվել ենք այդ մի խումբ ինքնակոչ անլվա մարդկանց ցույց տալու իրենց տեղը: Սահմանադրական դատարանը պետք է աշխատի բնականոն հունով: Ով սա չի հասկանում, մատչելի ձևով կբացատրեմ: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այս պահին «ՎԵՏՕ»-ն ակցիա է իրականացնում Սահմանադրական դատարանի մոտ:

Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիա են անում, որպեսզի թույլ չտան մի խումբ անլվա, ինքնահռչակված, պառկած, պպզած մարդկանց կողմից ՍԴ բնականոն աշխատանքի խափանումը. «Մենք այստեղ ենք, որպեսզի ապահովենք ՍԴ բնականոն աշխատանքը»:

Մալյանն ասաց, որ շտապ հավաքը հրավիրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը․ «Ցույցի ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում, իրավական հատվածը ոստիկանների հետ ապահովում է գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, լրագրողների հետ տեխնիկական աշխատանքն ապահովում է Անի Հովհաննիսյանը»:

Շարժման հիմնադիրը նշեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է. «Մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներ․ «Դա իրականացնելու ենք ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիայով և նրանց համախմամբ, օրենքի սահմաններում»:

Նույն շարքից