գլխավոր Հասարակություն 

Ով հանձնի պետությունը, պատմության մեջ կմնա որպես պետությունը հանձնած դավաճան. Մալյանը կոչով դիմեց ՍԴ դատավորներին

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալված է: Այդ մասին նամակներ ենք ուղակվել ՀՀ-ում գործող դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերին: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այս պահին շարժումն ակցիա է անում ՍԴ-ի մոտ:

Մալյանն ասաց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է իրենց ժողովուրդ ինքնահռչակած մի խումբ ոջլոտ անլվաների կողմից, որոնց զոռբայությունը և լաչառությունը հարկադրվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Շարժման հիմնադիրը նշեց, որ ՀՀ Սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի արգելափակմամբ, ԱԺ-ի ապօրինի արգելափակմամբ, պատգամավորների նկատամամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա բացահայտ և  հրապարակային ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանդրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի. «Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ, թքած ունենալով սահմանադրության և օրենքների վրա, կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին: Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանական խմբեր, որոնց հռչակել է ժողովուրդ, ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է ժողովրդի ձայն, և նրանց միջոցով ՀՀ քաղաքացիներին, հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով ՎԵՏՕ-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք ՀՀ-ում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործիքակազմի և ժամանակացույցի մշակման և իրագործման նպատակով:

Ցանկանում ենք նշել, որ Հայաստանում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների, իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանցով պայմանավորված հետագա սրացումների, լարվածության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Մալյանն ապա կոչ արեց ՍԴ դատավորներին, բացի Վահե Գրիգորյանից, մնալ իրենց տեղերում, իրականացնել Սահմանադրությամբ լիազորված գործունեությունը. «Ամեն մարդ իր կյանքում ունի մեկ պայքար: Այս պայքարը ձեր պայքարն է, ով հանձնի պետությունը, պատմության մեջ կմնա որպես պետությունը հանձնած դավաճան: Եթե իրավապահ համակարգը թերանում է ձեր անվտանգությունն ապահովելու գործում, մենք կիրականացնենք ձեր անվտանգությունը: Ոչ մի քայլ հետ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից