Հասարակություն 

Մենք ընդունում ենք մարտահրավերը. Նարեկ Մալյան

analitik.am

Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուժերը մի քիչ գերագնահատել են: Եթե դուք մեզ մարտահրավեր եք նետում Սահմանադրական դատարանի բռնազավթմամբ, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը, մենք այստեղ ենք ու չենք հանձնելու Սահմանադրական դատարանը, թույլ չենք տալու, որ ձեր խուժանն իր թաթերն այս պետական հաստատությունը ևս ուղղի: Սահմանադրական դատարանի մոտ այս մասին հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այս պահին շարժումն ակցիա է իրականացնում Սահմանադրական դատարանի մոտ՝ իր աջակցությունը հայտնելով ՍԴ դատավորներին:

Ավելի վաղ Մալյանը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, և «ՎԵՏՕ»-ն սկսում է այն վերականգնելու գործողությունների շարք:

Նույն շարքից