Հասարակություն 

Սրա դառը պտուղները քաղելու են մեր սերունդները. Ռուբեն Մելիքյան

Մի քանի օր առաջ բարձրացած խնդիրը, որն օդից բարձրացավ, թվում էր թե ինչ-որ իրավաբանական հարց է, սակայն մի քանի օրերի ընթացքում տարբեր հայտարարությունների և գործողությունների արդյունքում տեսնում ենք, որ այս ամենը մանրամասն ծրագրված իշխանության յուրացման նախապատրաստություն է: Ես չեմ կարող հանգիստ իմ գործով զբաղվել, երբ տեսնում եմ, որ ստեղծվում է նախադեպ, որի դառը պտուղները մեր սերունդներն են ճաշակելու: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց Ռուբեն Մելիքյանը, ով մասնակցում է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիային:

Այս պահին շարժումն ակցիա է անում ՍԴ-ի մոտ:

Մելիքյանը հորդորեց գիտակցել հարցի խորությունը. «Մենք կանգնած ենք իրավիճակի շեմին, երբ կարող ենք ցանկացած պահի ետ գնալ ու խմբագրել ինչ-որ ժամանակ ինչ-որ բան արածը: Սա անթույլատրելի է իրավունքի տեսանկյունից, սա ամբողջովին կարող է կայունության նշույլն ու անգամ հույսը վերացնել, եթե թույլատրելի դարձնենք նման վարքագիծը: Մենք ունենք սահմանադրություն, սահմանադրությունները սահման են դնում: Այս մարդիկ անցնում են սահմանը, կարմիր գիծը: Մեր սերունդը, մեր քաղաքացիները չպետք է դա թույլ տան»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից