Քաղաքական 

Պաղեստինն անդամակցության նպատակով դիմել է ՄԱԿ-ի 15 գործակալությունների

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինցիները անմիջապես դիմում են ՄԱԿ-ի 15 գործակալությունների՝ դրանց շարքեր ընդունվելու համար, այս մասին հայտնում է Russia Today-ը՝ նշելով, որ այդ կերպ Պաղեստինը հետամուտ է լինում իր ճանաչմանը ՄԱԿ-ի տարբեր մարմինների կողմից:

Մահմուդ Աբասը Ռամալահում ստորագրել է այդ կառույցներին միանալու հետ կապված փաստաթղթերը, ինչը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խաղաղ բանակցությունների շրջանակներում, խախտելով պայմանավորվածությունը, Իսրայելը ազատ չի արձակել պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբին:

Աբասը ասել է, որ դեմ չէ խաղաղ բանակցություններում ԱՄՆ-ի ջանքերին, սակայն եթե Իսրայելը շարունակելի իր քաղաքականություն, ապա իրենք կմիանան 63 միջազգային կառույցների:

Այս զարգացումների ֆոնին տարածաշրջան իր այցը չեղարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ում ջանքերի շնորհիվ Իսրայել-Պաղեստին բանակցությունները դուրս էին եկել տարիների փակուղուց:

Նույն շարքից