Հասարակություն 

Սա նախազգուշական ակցիա էր. ՎԵՏՕ-ն շարժվում է դեպի Ազգային ժողով /ուղիղ/

analitik.am

Սա նախազգուշական միջոցառում էր իշխանությունների համար: Վաղը ժամը 16:00-ին նորից հավաքվելու ենք այստեղ մեր աջակցությունը հայտնելու պետական կառույցներից միակ չօկուպացվածին: Եթե վաղը ձեր բուծած խուլիգանախմբից թեկուզ մի հոգի, թեկուզ կես հոգի պառկած, պպզած, ստոյկա տված, մոստ իջած, ցանկացած դիրքով այստեղ կհայտնվի, մենք այստեղ կսկսենք պերմանենտ նստացույցային ակցիա, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մալյանը նշեց, որ արդեն ընդունել են մարտահրավերը. «Եթե այս երկրում ինչ-որ խուլիգաններ որոշել են, թե իրենք կարող են ինչ-որ հարցեր լուծել, մենք այդ խուլիգանների տեղը ցույց կտանք մեր ուժերով»:

Ապա ակցիայի մասնակիցները որոշեցին քայլել դեպի Ազգային ժողով սրտի ամոթանքը տալու այն պատգամավորներին, ովքեր մասնակցել են սահմանադրական կարգի տապալմանը. «Հետագայում սա դառնալու է քրեական պատասխանատվություն: Այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնությունը կհանդիպի քաղաքական բոլոր այն ուժերի հետ, ովքեր ցանկություն կհայտնեն համագործակցել «ՎԵՏՕ»-ի հետ սահմանադրական կարգը վերականգնելու գործընթացում»:

Նույն շարքից