Քաղաքական 

ԱՄՆ-ի կոնգրեսը Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու օրենք է ընդունել

ԱՄՆ-ի Կոնգրեսը Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հետ կապ ունեցող մարդկանց դեմ պատժամիջոցներ սահմանելու օրենք է ընդունել, այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ձայների մեծամասնությամբ փաստաթղթին աջակցել է Ներկայացուցիչների պալատը։ Օրենքին կողմ է քվեարկել 378 կոնգրեսական, դեմ՝ 34-ը։ Այժմ օրենքը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Փաստաթղթի ընդունման շնորհիվ Կիևը ամերիկյան կողմից կստանա 1 մլրդ դոլար։ Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից։

Նույն շարքից