Հասարակություն 

Տեղեկություններ ունեմ, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. Մալյան

Նարեկ Մալյանը պառակտում է կանխատեսում Իմ քայլը դաշինքում, այդ կանխատեսումները հիմքեր ունեն: Այս մասին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

Մալյանը նշեց, թե չի կարծում, որ Իմ քայլում բոլորն են ցանկանում կիսել պետական դավաճանի կարգավիճակը. «Այնտեղ կան մարդիկ, ովքեր շուտ ոգևորվել են, կարիերային աննախադեպ աճ են արձանագրել, շատ բաների վրա աչք ենք փակել: Բայց ես վստահ եմ, որ ինչ-որ փուլում նրանց մոտ կարթնանա բանականությունը կհաղթի, նրանք կհասկանան, որ հանուն իշխանություն մեկ օր պահելու Նիկոլ Փաշինյանն ամեն օր զիջում է մեր պետականությունից մի կտոր:

Սահմանադրական դատարանը շատ կարևոր նշանակություն ունեցող պետական կառույց է: Ես այսօր տեղեկություն եմ ստացել, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ: Այդ ճանապարհին նրանց խանգարում է բացառապես ՍԴ-ն, դրա համար իրենց համար կարևոր է այնտեղ ունենալ ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից