Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին

analitik.am

Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը, ով այսօր մասնակցում էր ՍԴ-ի մոտ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ակցիային:

Մելիքյանը, մեջբերելով հանձնաժողովի անդրադարձը, նշեց՝ այնտեղ գրված է, որ այդ մարմինը տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ այն հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի ներկա անդամներին. «Վենետիկի հանձնաժողովը հանձնարարել է կամ խնդրել է հանձնաժողովի նախագահին մանրամասն հետևել իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարությամբ: Դա նշանակում է, որ հանձնաժողովի անունից լիազորվել է այս կապակցությամբ հայտարարություն անել Վենետիկի հանձնաժողովի նախագահին: Սա կարևոր ուղերձ է մեր իշխանություններին»:

Մելիքյանը՝ որպես իրավաբան, նշեց, որ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես իշխանության յուրացման նախապատրաստություն. «Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի անդրադարձը կարևոր ուղերձ է: Մեր իշխանությունները ճիշտ կանեն, որ դա այդպես ընկալեն և նախախատրաստական գործողություններն առաջ չտանեն: Հակատակ դեքում տեսնում ենք, որ միջազգային կառույցներն ուշադրությամբ հետևում են զարգացումներին: Ըստ էության Վենետիկի հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է հանդես գալ հայտարարություններով, որոնք կարելի է բնութագրել որպես այս հարցի վերաբերյալ միջազգային երևի ամենահեղինակավոր կառույցի պաշտոնական կամ կիսապաշտոնական գնահատական: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի և իշխանության յուրացման նախապատրաստությունը կխափանվի»:

Նույն շարքից