Քաղաքական 

Սահմանադրական դատարանն քիչ անց պետք է կայացնի «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռ

Սահմանադրական դատարանն քիչ անց պետք է կայացնի «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռ։

Հիշեցնենք, որ այն այս տարի հունվարի 1-ից Ազգային ժողովի կողմից իշխող մեծամասնության քվեարկությամբ պարտադիր կերպով ուժի մեջ դրվեց, սակայն ՍԴ-ի կողմից կասեցվեց վերջինիս պարտադիր բաղադրիչի կիրառումը, մինչ ՍԴ–ի կորոշի դրա սահմանադրականությունը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսեց «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության քննումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17–ին: Քննարկումը շարունակվել էր մարտի 31-ին, որից հետո ՍԴ–ն գնացել էր խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք նաև, որ քննարկման առաջին օրը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները լուռ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարձր դատարանից արդար որոշում:

Նշենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Եվ ամիսներ առաջ ձևավորված «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում էր օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ:

Նախաձեռնությունը բազմաթիվ բողոքի ցույցեր, երթեր և հանրահավաքներ է անցկացրել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում: Մարտի 22-ին տեղի ունեցավ նրանց կողմից կազմակերպվեց վերջին հանրահավաք-երթը, որը տարբեր գնահատականներով բավականին բազմամարդ էր:

Դատարանի դահլիճում են դիմող կողմի բոլոր ներկայացուցիչները՝ 4 խմբակցությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման տղաները, իսկ նախքան որոշման հրապարակում հրավիրյալ կողմից Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ու պատասխանող կողմի ներկայացուցիչները ակտիվ ինչ-որ բան էին քննարկում։

Նույն շարքից