Քաղաքականություն 

Եթե Տաթևիկ Ռևազյանը վիրավորվել է իմ ձևակերպումից պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց դա իմ կոչի հետ կապ չունի․ Մարուքյան

««Քաղավիացիայի վարչության պետի նշանակումից առաջ Գյումրին ունեցել է երեք չվերթ, իսկ նշանակումից հետո՝ մեկ չվերթ: Բայց ես իմ լայվում չեմ քննադատել քաղավիացիայի երիտասարդ ղեկավարին, և քանի որ մամուլում նա հայտնի է դարձել որպես երիտասարդ գեղեցիկ աղջիկ, այդպես եմ դիմել առանց որևէ վիրավորական կամ հեգնական ձևակերպման:

Ասել եմ՝ «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը՝ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք», առանց որևէ հեգնանքի:

Ամեն կերպ փորձեցին բովանդակությունից շեղել, իսկ բովանդակությունը հետևյալն է, որ մոտ 40 չվերթ Վրաստանի տարբեր օդանավակայաններ գնում են Ռուսաստանից, հիմա հանվում են, դրա մի տարբերակ կա, կամ Բաքու իջնեն, կամ Ստամբուլ, կամ Անկարա:

Ես ասում եմ՝ բերեք Գյումրի, որը կբերի շարժ և կազդի կենսամակարդակի վրա: Իրենք այդ ամենը թողած՝ կենտրոնանում են իմ ասածի վրա, որ լայվում ասել եմ փայլուն կառավարություն և գեղեցիկ աղջիկ:

Բնականաբար, եթե Տաթևիկ Ռևազյանը վիրավորվել է իմ ձևակերպումից պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց դա ոչ իմ կոչի հետ կապ ունի ոչ էլ իմ առաջարկությունը մերժելու»։

Էդմոն Մարուքյան

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից