Քաղաքական 

ԱՊՀ կազմից դուրս գալու դեպքում Ուկրաինայի կորուստները մոտ 9 մլրդ եվրո կկազմեն

Անգաm միայն ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարելով՝ Ուկրաինան արդեն կորցրել է 1,5 մլրդ եվրո: Այս ասին այսօր «ԱՊՀ ապագան. Ուկրաինայի հետ, թե՞ առանց դրա» թեմայով Մոսկվայի, Աստանայի ու Կիեւի հետ կլոր սեղան-հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը:

 

Ըստ նրա՝ եթե ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալը կայանա, ապա այն կկորցնի մոտ ինը մլն եվրո: «Դա էական կորուստ է, հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի պետական պարտքը կազմում է մոտ 75  մլրդ եվրո»,-ընդգծել է Գուսեւը:

 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կկորցնի ԱՊՀ-ն՝ Ոկրաինայի հեռանալու դեպքում, նա ընդգծել է, որ Ուկրաինայի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է: «Ռուսաստանի կորուստները կկազմեն մոտ 2,5 մլրդ եվրո: Ուկրաինայի երկրորդ գործընկերը Ղազախստանն է, որը կկորցնի մոտ 1 մլրդ եվրո»,-ընդգծել է Գուսեւը:

Նույն շարքից