Հասարակություն 

Հանգիստ նստեք ձեր խմբագրություններում. Հանրապետականը դեռ մոբիլիզացիա չի հայտարարել. Աշոտյան

Իշխանական ագիտպրոպն անճարության ճիգերի մեջ ավել բան երկնել չի կարողանում, քան Նիկոլի անձնական կայքի և դրան հավասարեցված, կեղծ-ընդդիմադիր ուժերի կայքերով Հանրապետականի մասին բարբաջանքներ տարածելն է:

Սահմանադրական դատարանի վրա այս իշխանությունների կողմից նախաձեռնված գրոհի մասին Հայաստանի բոլոր կուսակցություներից Հանրապետականը առաջին է իր հստակ ու կտրուկ գնահատականները տվել:

Մենք աջակցել ու աջակցելու ենք բոլոր այն ուժերին և անհատներին, որոնց ջանքերը ուղղված են մեր երկրում օրինականությանա և սահմանադրականության պահպանմանը:

Բայց հանգիստ նստեք ձեր խմբագրություններում. Հանրապետականը դեռ մոբիլիզացիա չի հայտարարել: Սերժ Սարգսյանն էլ միտինգ կազմակերպելով չի զբաղվում: Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ:

Դուք լավ տեսաք, որ Ձեր կողմից սերմանած համատարած ատելությամբ հանդերձ դեկտեմբերին մենք մոբիլիզացրեցինք 60 հազար մարդ ու ունեինք այդ մարդկանց հավանումը, իսկ հիմա, երբ Ձեր լեգիտիմությունը շատ արագ նվազում է, մեր մոբիլիզացումը էլ ավելի շատ կլինի։ Զգուշացեք:

Զբաղվեք Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ, պարզաբանեք մեր ժողովրդին, այդ ի՞նչ զորքերի դուրսբերման և խաղաղապահների հարց է քննարկվում:

Բայց եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ:

Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից