Հայաստան Քաղաքականություն 

Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ․ Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Հունիսի 24-ին 5-րդ ալիքի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Մեղրին հանձնելու վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ ինքը հող հանձնող չէ, այլ հող գրավող․ «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է  ընդունել, ինչ վիճակում է  հանձնել»:

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությունների մոտեցումներին, Քոչարյանի կարծիքով, նրանք առաջնորդվում են Լևոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում  «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։

Նույն շարքից