Քաղաքական 

«ԴԵՄ ԵՄ»-ի արձագանքը ՍԴ որոշմանը

Հայաստանի Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը, որով դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների պատգամավորների ներկայացրած հայցով վիճարկվող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, դատարանի դրսում հավաքված «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամներն ընդունեցին ծափողջյուններով ու մեծ խանդավառությամբ` համարելով դա իրենց հաղթանակը։

 

Գործով որպես պատասխանող կողմ հանդես եկած Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանին ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով, իսկ Հակոբ Հակոբյանին անվանել են անգրագետ։


«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը որոշել է ապրիլի 12-ին հավաքվել ու որոշել իրենց հետագա անելիքները։ 64 էջից բաղկացած որոշումն ամբողջովին հասկանալու եւ հետագա անելիքները որչոշելու համար նախաձեռնությանը անդամները նախ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ։


Նշենք, որ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:


Նույն շարքից