Հասարակություն 

Ովքե՞ր են անմեղները, ովքեր՝ «մեղավորները»...

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ:

Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին համակարգից հեռացրել էին ապրիլյան պատերազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հեռացվածներից երկուսը վերադառնում են համակարգ:

Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ չունե՞նք մի վիճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չե՞ն «նշանակի» «մեղավորներին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունենալով նաև վերջիններիս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից