Քաղաքական 

Հայաստանը մտադիր չէ ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Տիգրան Բալայան

Հայաստանը մտադիր չէ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափերը։ Այդ մասին ИТАР-ТАСС գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։

 

 

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը։

 

 

Հիշեցնենք, որ երեկ Russia Today-ը, հղում անելով Spiegel Online գերմանական թերթին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ։ Ըստ այդմ՝ երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է անհատական միջոցառումների համալիր: Օրինակ՝ դաշինքից Քիշնև կուղարկվի կապի սպա, Ադրբեջանի հետ կուժեղացվի համագործակցությունն էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտում, Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը:

Նույն շարքից