Հայաստան Քաղաքականություն 

«Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. « «Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից