Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Բուրջանաձեն ասել է, թե ովքեր են մեղավոր Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների փչանալու համար

analitik.am

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների փչանալու համար մեղավոր են Հանրապետության ղեկավարները և այն ուժերը, որոնք գտնվում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերահսկողության տակ: Նման կարծիք հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեն:

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով ծայրահեղ բարդ կլինի հարաբերությունները բերել գոնե այն մակարդակի վրա, որը կար մեկ շաբաթ առաջ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին, ապա Բուրջանաձեն նշել է, որ վերջինս փորձում է մաքսիմալ օգուտ ստանալ ստեղծված իրավիճակից, քանի որ նրա համար ռուսաֆոբիական քաղաքականությունը միակ հնարավորությունն է իշխանության վերադառնալու համար. «Սաակաշվիլի կողմից ղեկավարվող մարդիկ շատ ագրեսիվ են ու արդյունավետ: Նրանք կարող են գերան կոտրել»,-զգուշացրել է Բուրջանաձեն:

Նույն շարքից