Միջազգային Քաղաքականություն 

Սպիտակ տնից հայտնել են Թրամփ-Պուտին հանդիպման հիմնական թեմաները

analitik.am

Ճապոնիայում կայանալիք G-20-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը խոսելու են Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ հարցերի մասին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ամերիկյան կողմը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ երկկողմ հանդիպում է ունենալու, այն նորմալ հանդիպում է լինելու, այլ ոչ թե ֆորմալ գագաթնաժողով: Սպասվում է, որ խոսակցության հիմնական թեմաները լինելու են Իրանը, Ուկրաինան, Սիրիան, Մերձավոր Արևելքը, սպառազինության նկատմամբ վերահսկողությունը, երկկողմ հարաբերությունների բարելավումը:

Հանդիպման համար պաշտոնական օրակարգ չկա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ պլանավորում է Ճապոնիայում հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ:

Ճապոնիայում G-20-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-29-ին:

Նույն շարքից