Հասարակություն Տեսանյութեր 

Երիտասարդը երեք անգամ գլխով հարվածել է ոստիկանի դեմքին /տեսանյութ/

analitik.am

Ռուս իրավապահները ձերբակալել են տղամարդուն, ով մերձմոսկովյան Կրասնոգորսկում հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա և գլխով երեք անգամ հարվածել վերջինիս: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին, երբ ոստիկանության աշխատակիցներն ահազանգով մեկնել են դեպքի վայր՝ տեղեկանալով քաղաքի այդ հատվածում կարգը խախտող երիտասարդների մասին:

Երբ ոստիկանը պահանջել է հավաքվածների փաստաթղթերը, նրանցից մեկը, չենթարկվելով պահանջին, երեք անգամ գլխով հարված է իրավապահի դեմքին:

Հարձակվողին ձերբակալել են, հարցաքննել, մեղադրանք առաջադրել: Ավելի ուշ որոշում կկայացվի նաև խափանման միջոցի մասով:

Նույն շարքից