Քաղաքական 

Բողոքի ցույց ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են օգնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի բնակիչներին և լուռ չմնալ Քեսաբի ողբերգական իրադարձությունների նկատմամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, նրանք կարևոր են համարում 
ժողովրդավարական երկիր համարվող ԱՄՆ-ի կողմից Քեսաբի դեպքերի դատապարտումը։ Ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է «Stop Turkey», «Save Kesab»:

Մասնակիցների թվում է նաև քեսաբահայ Նշան Գյոզալյանը, ով տեղեկացրեց, որ հարազատներից տեղեկություններ է ստանում վերջին իրադարձությունների մասին։ Նա նշեց, որ այժմ քեսաբահայերն օգնության կարիք ունեն։

Քեսաբահայի տեղեկություններով՝ հարձակումից հետո հայաբնակ ավանում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են Լաթաքիա։ Հարցին, թե հայկական եկեղեցիները պղծվե՞լ են, նա պատասխանեց՝ ասելով, թե իրենք էլ դեռ ստույգ տեղեկություն չունեն այդ մասին։

Նույն շարքից