Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը որոշել է դեռ թույլ չտալ պատգամավորներին հանգստանալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ:

Ըստ այդմ, թերթին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչև հուլիսի 10-ը: Բանն այն է, որ կառավարությունը մասնավորաբար մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչև աշուն. տեղեկությունների համաձայն, խոսքը աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար:

Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո: Ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչև հուլիսի վերջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից