Հայաստան Քաղաքականություն 

Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետ Փաշինյանը. Արարատի մարզպետ

analitik.am

Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խոսելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ հարաբերությունների մասին:

Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին, Սարգսյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը:

Թիմի կողմից դժգոհություններ նա իր հասցեին չի լսել:

Հարցին, թե ինչու ինքը ՔՊ վարչության անդամ չընտրվեց, Արարատի մարզպետն ասաց, որ դեռ 2016 թվականին հայտարարել էր, որ հաջորդ անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ հնարավորություն պետք է տրվի նաև մյուսներին:

Սարգսյանի համար ՔՊ վարչության կազմը այդքան էլ անկանկալ չէ: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի բացակայությանը, մարզպետը նշեց, որ ամեն ինչ եղել է ընտրությունների արդյունքում:

Նույն շարքից