Հայաստան Քաղաքականություն 

Որևէ գործարար չի մոտեցել Գարիկ Սարգսյանին ու հայտնել, թե նախկինում խնդիրներ է ունեցել

analitik.am

Հայաստանում հայտնի իրադարձություններից հետո որևէ գործարար չի մոտեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ու չի ասել, թե նախկինում խնդիրներ է ունեցել, իսկ հիմա ցանկանում է ներդրումներ անել: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

Սարգսյանի խոսքերով, սակայն, եղել է մարդ, ով ունի հող, գումար, ներդրում կատարելու ցանկություն, բայց էլի եկել է մարզպետարան, հանդիպել իր հետ, կարծիք հարցրել, փորձել է համոզվել՝ արդյո՞ք իր բիզնեսին որևէ բան չի սպառնում. «Մենք նրանց հավաստիացնում ենք, որ նման խոչընդոտներ չեն կարող լինել, իսկ մենք կօգնենք, ինչով կարող ենք»:

Նույն շարքից